Բավ է պառակտվել
05-02-2014 11:50

ՀՀ ոստիկանության աշխատակիցը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ սույն թվականի հունվարի 31-ին, ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ձերբակալվել է ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ, 1953թ-ին ծնված Խաչիկ Մարտիրոսյանը:
Ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որանք վկայում են , որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել -ինէ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից: ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: