10-01-2014 15:27

Վանաձորի ճանապարհին «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում սպանություն կատարողը ձերբակալվել է

Վանաձորի ճանապարհին «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում սպանություն կատարողը ձերբակալվել է

 

 

  Հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրել էր Ոստիկանությունը։

Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին  հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հունվարի 9-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին վերջինիս պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Արամ Ս.-ն ձերբակալված է: