14-01-2014 11:28

Մայրաքաղաքում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

Այսօր գիշերը տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել և ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ և ավելի քան 597 խմ ավազ։ Զուգահեռաբար համապատասխան ծառայությունների կողմից ընթանում են նաև միջբակային տարածքների մաքրման աշխատանքներ։ Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: