Բավ է պառակտվել
30-07-2016 07:45

Ոստիկանների գործողությունից տուժել է երկու ամսական երեխա (լուսանկար)

Ծխանռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։

Դրա հետևանքով տուժել է երկու ամսական երեխա, հայտնում է  տուժած երեխայի տատիկը։

Երեխան սկսել է խեղդվել, ժամանած «Շտապօգնության» մեքենան մորը և երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Սարի թաղում տների ապակիներ են կոտրվել։

Բախման հետևանքով տուժել են նաև լրագրողներ։

Նրանց շարքում են ռուսական Lifenews-ի թղթակիցը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի և 1in.am լրատվականի նկարահանող խմբերը։