28-08-2017 17:29

Երկու փրկարար է տուժել՝ «Նաիրիտ» քիմգործարանում հրդեհը մարելիս

«Նաիրիտ» քիմգործարանում հրդեհը մարելիս տուժել է երկու փրկարար, այդ մասին հաղորդել է « Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
« Նաիրիտ» քիմգործարանում հրդեհի մասին ահազանգը ստացվել է 2017թ. օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, ժամը 14:00-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է: Ըստ որոշ տվյալների հրդեհին նախորդել է պայթյուն :
Ստեփանյանը հայտնել է, որ ծխի պատճառով վատացել է փրկարարների ինքնազգացողությունը, և նրանք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
« Նրանց վիճակը նորմալ է: Նման իրավիճակներում նրանց պարզապես հարկավոր է շատ թթվածին շնչել, ինչի համար էլ հիվանդանոցային պայմաններ են անհրաժեշտ»,- ընդգծել է Ստեփանյանը:
Ավելի վաղ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը հայտնել էր, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ծխահարման արդյունքում վատացել է փրկարարների ինքնազգացողությունը, նրանց ցուցաբերվել է առաջին օգնություն, ինչից հետո փրկարարները վերադարձել են աշխատանքին: