Բավ է պառակտվել
17-11-2015 11:40

ՌԴ-ում ՃՏՊ-ից տուժած երկու վիրավորները դուրս են գրվել հիվանդանոցից

Բժիշկները Տուլայի շրջանային հիվանդանոցում գտնվող ՃՏՊ-ից տուժած Հայաստանի քաղաքացիներից, չորս հիվանդներից երկուսին դուրս են գրել, - հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Վթարը տեղի է ունեցել  Տուլայի մարզի M4 մայրուղում նոյեմբերի 3-ին: Մոսկվա-Երեւան երթուղով ընթացող ավտոբուսում գտնվել են 60-ից ավելի մարդ, բոլորը ՀՀ քաղաքացիներ: Վթարի հետևանքով զոհվել է ինը ուղեվոր, տուժել են 46 հոգի,  որից  32-ը հոսպիտալացվել են: Նոյեմբերի 13-ին ունեցած տվյալների համաձայն Տուլայի մարզի կլինիկական հիվանդանոցում շարունակում էին մնալ ՃՏՊ-ից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երկուսը` վերակենդանացման բաժանմունքում: Նույն օրը  ` վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածներից մեկին բուժման  են տեղափոխել  Սկլիֆասովսկու անվան ինստիտուտ: «Հիմա, շրջանային հիվանդանոցում մնացել են երկու հիվանդներ (ՃՏՊ-ից տուժած),  նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման , իսկ մյուսը`  վնասվածքաբանության բաժանմունքներում: Իսկ երկուսն էլ դուրս են գրվել», - ասել է մամուլի քարտուղարը: Ավտոբուսի վարորդի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ  «ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, որի արդյունքում անզգուշության հետևանքով երկու կամ ավելի անձանց մահվան  դեպք է գրանցվել» հոդվածով, նա ձերբակալվել է: