Բավ է պառակտվել
18-10-2016 08:41

Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ

Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 17-ին, ժամը 17.45-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ի ՀՀ քաղաքացիներին բուժող բժշկի հետ։

Բժիշկը տեղեկացրել է, որ տուժածների՝ Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը մնում է անփոփոխ՝ կայուն ծանր:

Ժամը 17.30-ի սահմաններում նշված ԲԿ է տեղափոխվել Բաղդասարյան Հ.-ը, ով մինչ այդ բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում: Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված)՝ շարունակվում է բուժվել Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 29 ուղևոր:

Ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Երևան է տեղափոխել 29 վիրավոր և զոհվածներից մեկի դին։