Բավ է պառակտվել
29-07-2016 19:59

Վիրավորների թիվն ավելանում է, կրակոցները չեն դադարում

Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներով տեղեկացնել, թե ինչ է կատարվում դեպքի վայրում։

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը, ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը», —գրել է Աշոտ Ահարոնյանը։

Նրա տեղեկացմամբ, ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: