Բավ է պառակտվել
07-03-2015 12:23

Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ

Քաղաքական գործիչ ԲորիսՆեմցովի սպանության գործով շաբաթ ձերբակալվել է երկու կասկածյալ, հայտնեց լրագրողներին Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: «Անցկացրած աշխատանքի արդյունքում այսօր ձերբակալվել է երկու մարդ: Նրանք կասկածվում են տվյալ հանցագործության մեջ. դրանք ոմն Գուբաշև Անզորը և Դադաև Զաուրն է, որի մասին մենք հայտնել ենք պետության ղեկավարին», - ասաց Բորտնիկովը: Նա պարզաբանեց, որ կասկածյալները Կովկասի բնակիչներ են: «Տվյալ պահին շարունակվում են օպերատիվ և անհրաժեշտ օպերատիվ և քննչական միջոցառումները», - ասաց նա: Բորտնիկովը հիշեցրեց, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրանքով, անվտանգության ծառայությանը, ՆԳՆ-ին և ՌԴ Քննչական կոմիտեին հանձնարարվել էր Բորիս Նեմցովի սպանության գործով համատեղ օպերատիվ քննչական խումբ ստեղծել: