05-10-2016 10:12

Քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան հյուսիսային լանջով ու չեն կարողացել իջնել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Արագած լեռան հյուսիսային լանջով և մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան արևելյան լանջը և չեն կարողանում իջնել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 5-ին, ժամը 04.51-ին 1958 թ. ծնված Ա. Մ.-ը և 1971 թ. ծնված Ա. Թ.-ը ինքնուրույն իջել են լեռան լանջից անվտանգ տարածք և մոտեցել ավտոմեքենային: