25-08-2016 08:28

ՃՏՊ ՌԴ Վորոնեժի տարածաշրջանում. կա հայազգի 2 զոհ, 2 վիրավոր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 24-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 24-ի առավոտյան Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ ժամը 17.00-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Վթարի հետևանքով Մ.Պ.-ը և ուղևոր Գ. Հ.-ը (ծնվ. 1981թ.) մահացել են, իսկ ուղևորներ Ա. Է.-ը (ծնվ. 1981թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:

Բոլոր քաղաքացիները հայազգի են (քաղաքացիությունը ճշտվում է):