Բավ է պառակտվել
14-10-2016 12:35

Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարման հետևանքով 2 երեխա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

«Մոսկվա-Երևան» ավտոբուսի մասնքկցությամբ ՃՏՊ-ի հետևանքով Վլադիկավկազի մանկական հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացած չորս երեխա, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

«Տուժած չորս երեխաներից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում` փակ գանգուղեղային վնասվածքներով: Բացի այդ, երկու մեծահասակ վիրահատվում են «Շտապօգնության» հիվանդանոցում», - ասել է տարածաշրջանի առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան։

Նրա խոսքով, հիմնականում, տուժածների մեծամասնության մոտ գանգուղեղային վնասվածքներ են, կոտրվածնքեր և սալջարդեր:

Ինչպես հաղորդում է Օսեթիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը,  ՃՏՊ-ում տուժած չորս դեռահասները Ռոստովի շրջանի բնակիչներ են: Նրա խոսքով, դեռահասները մեկնել էին Երևան` մարզական մրցումների:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան` երևանյան ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 5 ՀՀ քաղաքացի, 27 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում չորս դեռահաս: Վթարի հետևանքով տուժածների համար բացվել է ժամանակավոր կացության կետ Բեսլանի մշակույթի տանը։