Բավ է պառակտվել
02-03-2015 08:54

ԼՂՀ-ում դիվերսանտների հետ մարտում երկու հայ զինվոր է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի ուժերը կանխել են ադրբեջանական զինված ուժերի հերթական դիվերսիան: Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ, փետրվարի 28-ին՝ 14:25-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ԼՂ հյուսիսարևելյան ուղղությամբ գտնվող զորամասերից մեկի կողմից վերահսկվող հատվածում ադրբեջանական ձեռնարկել են հետախուզական-դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատի առաջխաղացումը և, վնաս պատճառելով հակառակորդին, հետ են շպրտել նրան ելման դիրքեր: Հաղորդվում է, որ մարտում զոհվել է երկու հայ զինծառայող՝ Արտակ Սեդրակի Աղեկյանը (1979 թ.) և Հայկ Գրիգորի Բարոյանը (1995 թ.):