Բավ է պառակտվել
16-11-2016 09:28

ՀՀ-ի քաղաքացիները կասկածվում են Կրասնոդարում վճարային տերմինալներ գողանալու մեջ

Կրասնոդարի ոստիկանները վճարային տերմինալներ գողանալու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացու:

ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախօրեին Բերյոզովի գյուղում պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենային, որի պետհամարանիշներն անընթեռնելի են կեղտի պատճառով։

Ոստիկանները որոշել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն վարորդը կանգնելու փոխարեն ավելացրել է արագությունն ու սկսել թաքնվել։ Հետապնդման ընթացքում պարեկապահակային ծառայության աշխատակիցներին է միացել ճանապարհային ոստիկանությունը, որին հաջողվել է կանգնեցնել իրավախախտներին։

Պարզվել է, որ մեքենայի սրահում Հայաստանի քաղաքացիներ են։ Մեքենայի բեռնախցիկի զննման ժամանակ իրավապահները հայտնաբերել են վճարային տերմինալ, որը գողացվել է Նարոդնայա փողոցում գտնվող մթերային խանութից։ Նմանատիպ գողություն է կատարվել նաև օկրուգի մեկ այլ փողոցում գտնվող խանութից։

Տղամարդկանց կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։