Բավ է պառակտվել
08-07-2016 12:36

Աֆղանստանի երկու քաղաքացի խախտել է Հայաստանի սահմանը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք անօրինական կերպով հատել են հայ-թուրքական սահմանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 6-ին սահմանի մոտ աշխատող տեղի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը հասել է Արաքս գետի ափ։

«Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահների խումբը կազմակերպել է ՀՀ պետական սահմանի գաղտնի հսկողություն։ Օգտագործելով այն հանգամանքը, որ այս ժամանակ Արաքսը ծանծաղ է, սահմանախախտն անցել է գետը և փորձել թաքնվել թփերում։ Այդ ժամանակ սահմանապահները բռնել են նրան»,- ասվում է հաղորդագրությունում։

Մի քանի րոպե անց սահմանապահները նկատել և բռնել են նաև երկրորդ սահմանախախտին։

«Հարցաքննության արդյունքում սահմանախախտները հայտնել են, որ Աֆղանստանի քաղաքացի են և ցանկացել են Հայաստանի տարածքով հասնել Եվրամիության երկրներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Զննության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է թիկնապայուսակ, որի մեջ եղել են անձնական իրեր և երկու բջջային հեռախոս։

Սահմանապահները հուլիսի 6-ի ցերեկը սահմանախախտներին հանձնել են Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին` ձերբակալվածների վարկածը ստուգելու համար։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Միխեևը որոշում է ընդունել տեղի բնակիչներին խրախուսել արժեքավոր նվերներով։