Բավ է պառակտվել
06-06-2017 11:35

Երևանի կենտրոնում երթևեկության կարգը կփոխվի

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է հունիսի 11-ին Հանրապետության Հրապարակում երթևեկութան կազմակերպման փոփոխության մասին:
Այսպիսով, համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:
Այլ կերպ ասած, մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող, կամ հատող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն Հանրապետության Հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: