Բավ է պառակտվել
21-04-2015 10:07

Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկությունը քարաթափման պատճառով դարձել է միակողմանի

Այսօր առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում, Գորիս-Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի: Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: