Բավ է պառակտվել
30-07-2015 09:44

«Ոտքի Հայաստան» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ

«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստները, ովքեր ցույց են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում, հանդես են եկել հայտարարությամբ.
«Ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված խաղաղ նստացույցի անցկացմանը, ինչը խախտում է մեր իրավունքները, որոնք նախատեսված են օրենսգրքի` «Հավաքների ազատության մասին» 24-րդ հոդվածով »:
Հերթական անգամ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը ստացել է մեջքի վնասվածք և տեղափոխվել է «Էրեբունի» բուժհաստատություն:
«Ոտքի Հայաստան» շարժման խորհուրդը դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները և լիազոր մարմինները անգործության մատնվելը:
«Կրկին կոչ ենք վերացնել պատնեշը և օրենքի համաձայն ու օրենքի սահմաններում օժանդակալ խաղաղ ցույցին»: