Բավ է պառակտվել
03-08-2016 11:16

Խորենացու փողոցի երթևեկությունը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Քաղաքապետարանի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը:

«Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով»,- նշված է հաղորդագրությունում։