Բավ է պառակտվել
08-07-2015 12:53

Օսիպյանը՝ Ֆիրդուսի 33-ի բնակիչներին. 10 տարի համբերել եք, 10 րոպե էլ համբերեք

Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները փակել են Տիգրան Մեծ փողոցի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը՝ Կառավարությունից իրենց փոխհատուցում տալու պահանջով:
Նրանց խոսքով՝ 10 տարի անտուն են, ապրում են վարձով:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց չփակել փողոցը, որպեսզի երթևեկությունը չխաթարվի, ինչին բնակիչները պատասխանեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ հանդիպել վարչապետի հետ: Նրանք խնդրեցին կամ վարչապետն իջնի իրենց հետ հանդիպման, կամ էլ իրենց ընդունի: Վ. Օսիպյանը ասաց, որ ամեն ինչ կանի՝ նրանց պահանջները բավարարելու համար և հորդորեց նրանց սպասել: «10 տարի համբերել եք, 10 րոպե էլ համբերեք: Ես ամեն ինչ կանեմ, խնդրում եմ, ուղղակի համբերեք»,-ասաց Վ. Օսիպյանը: