Բավ է պառակտվել
28-05-2015 09:48

Գյումրի-Վանաձոր ճանապարհին «Մերսեդեսը» ընկել ձորը

Մայիսի 27-ին՝ ժամը 22:05-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի 93 FF 093 պետհամարանիշով (վարորդ Էդգար Մկոյան, ծնվ. 1993թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում (մոտ 20 մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1993 թ. ծնված Է. Մ.-ը, և ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Ղ.-ը տեղի ուժերով տեղափոխել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: