Բավ է պառակտվել
10-02-2015 11:22

Մոսկվայում ադրբեջանական ռեստորանում կրակոցներից երկու մարդ է մահացել

Մոսկվայի «Ապշերոն» ռեստորանում այսօրգիշերը, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Միջադեպի ժամանակ մեկ մարդ մահացել է, եւս երկուսը ծանր վիրավորվել են: Իրավապահ մարմինները հայտնել են, որ գիշերը ժամը 01.00-ի սահմաններում երկու մեծ խմբեր ծեծկռտուք են սարքել, որն ուղեկցվել է հրազենային կրակոցներով: Արդյունքում այցելուներից մեկը տեղում մահացել է, երկրորդ տղամարդը մահացել է արդեն հիվանդանոցում, եւս երկուսը հոսպիտալացվել են: Միջադեպի մասնակիցներին հաջողվել է դիմել փախուստի: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Մահացածների ու վիրավորների անունները հայտնի չեն: