Բավ է պառակտվել
02-03-2015 14:19

Դուրիցկայան պատմել է Նեմցովի սպանության մասին

Ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան հարցազրույցում պատմել է այն մասին, որ նա հիշել է Բորիս Նեմցովի սպանության պահը: Աղջկա խոսքով հանցագործը գտնվում էր իր թիկունքում: «Ես շրջվեցի և բաց գույնի մեքենա տեսա: Ընթրիքից հետո մենք ուղևորվեցինք նրա տուն: Որևէ կասկածելի բան տեղի չունեցավ: Ես խնդրեցի ձյունը մաքրող մեքենայի վարորդին, որպեսզի նա ոստիկանություն զանգահարի: Նա ինձ հայտնեց հեռախոսահամարը և ես մոտեցա հանցագործության վայրին», - պարզաբանեց Դուրիցկայան: Համաձայն մոդելի հիշողություններին Բորիս Նեմցովի սպանությունից մոտավորպաես տաս րոպե անց հանցագործության վայր ժամանեց ոստիկանությունը: Պատմելով ոստիկանության գործողությունների մասին՝ աղջիկը ասաց, որ իրեն հարցաքննել են մինչև առավոտ և իր կողքին փաստաբան չի եղել: Մոդելի խոսքով ոստիկանությունը ստուգեց իր բոլոր իրերը և առգրավեց հեռախոսում գտնվող տեղեկությունները: Դուրիցկայան հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչու է նա առ այսօր գտնվում Ռուսաստանում: «Նրանք ինձ թույլ չեն տալիս գնալ օդանավակայան: Սակայն ես Ռուսաստանից մեկնելու իրավունք ունեմ: Ես նույնիսկ չեմ կարողանում դուրս գալ և, ըստ երևույթին, թաղմանը ներկա չեմ լինի», - բողոքեց աղջիկը: Միևնույն ժամանակ աղջիկը նշեց, որ չի կարծում, թե Բորիս Նեմցովի սպանության պատճառը խանդն է: Հիշեցնենք, որ 55-ամյա ռուսաստանյան ընդդիմադիր գործիչԲորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: Սպանվելու պահին նա քայլում էր Մեծ Մոսկովյան կամրջով իր ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի հետ: Հանցագործները նրան մոտեցել են սպիտակ մեքենայով: Նեմցովը տեղում զոհվել է, սակայն աղջիկը չի տուժել: Քաղաքական գործչի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն»: