Բավ է պառակտվել
23-09-2015 10:24

Կարծում եմ Վահանին վերացնելու են. Ս. Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը այսօր խոսելով Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան անցնելու հանգամանքների մասին, ասաց.
«Վահան Մարտիրոսյանի խոսքն ասուլիսին չափազանց հավաք էր, բավական անխռով, առանց հուզմունքի արտաբերված, շատ կարճ, լակոնիկ և բավականին ճիշտ ընտրված թիրախներով: Շատ քաղաքական գործիչներ կնախանձեին այդքան պատրաստված ասուլիս ունենալուն: Գտնվել հակառակորդի հողում և ունենալ նման վստահություն՝ նշանակում է նրան ընդհանրապես իբրև հակառակորդ չդիտարկել: Տպավորություն էր, որ նա ամենևին թշնամու հողում չէր գտնվում:
Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը բավական արագ համաձայնեց Վահանին ընդունել: Այդ գործընթացը տևել է տաս օր՝ ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը: Պատկերացրեք, ինչքան հեշտ է եղել հավատար Վահանին, ճշտել նրա ինքնությունը, կամ իմանլ նրա ինքնության մասին:
Բացի այդ, Ադրբեջանում հայտնվելուց հետո, նա անմիջապես ասուլիս տվեց :
Մեկ օրում, ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործչի հետ ինչքան էլ պարապես՝ ասուլիսի ընթացքում վրիպումներ կլինեն, հուզմունք կլինի, բայց ակնհայտ էր, որ Վահանը այդպիսի խնդիրներով չի տառապում, ինչը նշանակում է, որ դա բավականին վաղ պայմանավորված ու կազմակերպված օպերացիա էր»:
Քաղաքագետը հիշեց անցած տարվա դեպքը, երբ մեր հայրենակիցը հայտնվել էր ադրբեջանական Քամառլի գյուղում և ադրբեջանական ԶԼՄ-ները նրան վերագրում էին այն նույն խոսքերը, որ Վահան Մարտիրոսյանը ասաց մեկ տարի անց: Բայց քանի որ այն գյուղացին հոգեկան խնդիրներ ուներ, ադրբեջանցիները չկարողացան ասուլիս բեմադրել:
«Վերջին շրջանում պարզ երևում էր Հայաստանի գերակայություն փաստը՝ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների խոսքում և Ադրբեջանին պետք էին ձայներ, որ կգային ու կասեին, որ սահմանից այն կողմ մարդիկ ձեզանից թշվառ են ապրում, վախենոմ են և պատրաստ չեն պաշտպանել իրենց հողն և ջուրը»,- նշեց փորձագետը:
Ինչ վերաբերվում է Վահան Մարտիրոսյանի հետագա ճակատագրին, ապա Ս. Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիները նրան ողջ չեն թողնի.
« Իմ տպավորությունն այն է, որ Վահանի հետ աշխատել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, թե երբվանից՝ ես չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ Վահանը հաճույքուվ անում է դա: Նրան չեն ծեծում, չեն պարտադրում ասել ա՛յն, ինչ պարտադրում էին ասել Հակոբ Ինջիղուլյանին կամ մյուսներին: Վահանը դա անում է կամովի, բավականին նախապատրաստված և վարժ: Հետևաբար հարց է ծագում. արդյո՞ք որևէ երկիր ազատության մեջ կթողնի մի մարդու, որը արդեն գիտի, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները աշխատում, ինչպես են հավաքագրում, ում միջոցով: Միգուցե որևէ երրորդ երկրի հատուկ ծառայությունների միջոցո՞վ են հավաքագրում: Արդյոք նա թույլ կտա՞, որ Վահանը հայտնվի ազատության մեջ: Ես կարծում եմ Վահանին վերացնելու են, չեմ կարծում, որ նրան կվերացնեն Բաքվում: Բայց կանխատեսումներ ունեմ, որ նրան կտեղափոխեն երրորդ երկիր՝ իմ կարծիքով դրա համար առավելապես հարմար է Թուրքիան, որտեղ էլ կվերացնեն՝ մի «դժբախտ պատահարի» արդյունքում: Նրանք չեն թողնի, որ Վահանը որևէ մեկին պատմի, թե Հայաստանում ինչպես են իր վրա կոնտակտի դուրս եկել, ում միջոցով, ինչպես են աշխատել»:

Մարինե Բարսեղյան