Բավ է պառակտվել
26-10-2015 12:17

Ավտովթար Վանաձորում, տուժածների վիճակը` միջին ծանրության

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 26-ին՝ ժամը 01.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: 
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1964 թ. ծնված Գ. Գ.-ը և 1966 թ. ծնված Գ. Բ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: