Բավ է պառակտվել
14-05-2016 12:59

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում

Մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Արտաշատ-Արարատ գյուղամիջյան ճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Գուրգեն Դանոյանի վարած ВАЗ 2121 մականիշի 522 ՕՍ 64 համարանիշի և Վեդի քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Մալխասյանի վարած 103205 մակնիշի 2301 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2121-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ցորենի արտում: Վթարի հետևանքով Գ. Դանոյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: