Բավ է պառակտվել
31-01-2015 12:02

Մահվան ելքով ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին

Հունվարի 30-ին Մարտունու ոստիկանության բաժին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենան 16:50-ի սահմաններում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել է, ինչի հետևանքով մարմնային վնասվածքներով հոսպիտալացվել են վարորդը և մեքենայի չորս ուղևորները: 1952 թվականին ծնված ուղևոր Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է: Կատարվում է նախնական հետաքննություն: