Բավ է պառակտվել
18-11-2016 09:47

ՃՏՊ Աշտարակ–Եղվարդ ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել, հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1993 թ. ծնված Խ. Պ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (1992 թ. ծնված Ա. Պ.-ը և 1992 թ. ծնված Ռ. Ղ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանցից մեկը հրաժարվել է բուժօգնությունից: Ռ. Ղ.-ը այնուհետև տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

«Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել քարշակ ավտոմեքենային»,– ասվում է հաղորդագրությունում։