Բավ է պառակտվել
11-11-2016 08:29

Ողբերգական ավտովթար Տավուշում. ուղևորը մահացել է

Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Լևոն Մաճկալյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի Սրոցահանք անտառում իր վարած ГАЗ 63 մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:

68-ամյա ուղևոր Արտավազդ Գիշյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Լ. Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: