Բավ է պառակտվել
20-04-2015 11:10

Մոսկվայի կենտրոնական ճանապարհի ՃՏՊ-ի պատճառը մերկասառույցն է

Այսօր՝ Մոսկվայի կենտրոնական ավտոճանապարհի 19—րդ կմ-ին տեղի ունեցած ավելի քան տասնյակ վթարների պատճառն է հանդիսացել մերկասառույցը: Այդ մասին հայտնել է աղբյուրը Մոսկվայի ճանապարհային ծառայությունից: «Բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պատճառով առավոտյան ճանապարհին մերսասառույց է առաջացել: Ավտոճանապարհի հարթ հատվածներով այն նկատելի չէր, իսկ կամրջի հատվածում, բարձունքները նվաճելուց և իջնելուց մեքենաները կորցնում էին ղեկավարությունը: Ահա թե ինչու մեկ տեղում միաժամանակ այդքան վթար է տեղի ունեցել», - բացատրեց զրուցակիցը: Մոսկվայի ճանապարհային ոստիկանությունը դեռևս այդ տեղեկատվությունը դիտում է որպես վարկածներից մեկը: «Պատճառները վերջնականապես պարզված չեն: ՃՏՊ-ի յուրաքանրյուր փաստով ստուգում է կատարվում, տեսուչները կպարզեն վթարների պատճառը», - հայտնեց վարչության ներկայացուցիչը: