Բավ է պառակտվել
17-08-2015 10:09

Երևան-Անապա միկրոավտոբուսը ՌԴ-ում վթարի է ենթարկվել, կան զոհեր

Այսօր առավոտյան ժամը 06.27-ին Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունից ՀՀ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի  միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Նախնական տվյալներով, միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել:
13 քաղաքացի (1997թ. ծնված Բրոյան Է. 1975թ. ծնված Բալգինա Ս., 1962թ. ծնված Խուդոյան Գ., 1960թ. ծնված Խաչատրյան Հ., 1993թ. ծնված Ղուկասյան Կ., 1963թ. ծնված Պողոսյան Վ., 1969թ. ծնված Պոկույան Ս., 1998թ. ծնված Հովհաննիսյան Ա., 1994թ. ծնված Հարությունյան Ա., Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:
Քաղաքացիներ Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:
Մյուս 5 ուղևորը շարունակել են իրենց ճանապարհը: