Բավ է պառակտվել
23-07-2015 16:34

Գորիսում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, նրանցից մեկը 5-ամյա երեխա է

Գորիսում տեղի ունեցած վթարի մանրամասները ճշտվում են, հանգամանքները` պարզվում:  Այս մասին հայտնեցին ոստիկանությունից՝ հաստատելով, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի վրա տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 4 մարդ մահացել է, ևս 2-ը՝ վիրավորվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ մահացածներից մեկը 5-ամյա երեխա է: Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ գործով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոանապարհից 18 կմ հեռավորույան վրա տեղի է ունեցել պատահար, կան զոհեր և վիրավորներ: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: