Բավ է պառակտվել
16-01-2015 12:14

Վթար Կապան-Գորիս հատվածում. Երկու մարդ մահացել է

Փրկարար ծառայությունը հունվարի 16-ին, ժամը 02.19-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում (21-րդ կմ)՝ ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 03.00-ից մինչեւ 07.53-ը հրշեջ-փրկարարները ոստիկանության եւ շտապօգնության աշխատանքների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Հրշեջ-փրկարարները ճանապարհից մոտ 300 մ հեռավորության վրա հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 07 SO 068 պետհամարանիշով ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից մոտ 150 մ հեռավորության վրա վարորդ` 1980 թ. ծնված Ռ. Հ.-ի եւ անձը չպարզված ուղեւորուհու դիերը: Հրշեջ-փրկարարները դիերը պատգարակով բարձրացրել են ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: