Բավ է պառակտվել
30-11-2015 10:03

Վթար Երևան-Սևան ճանապարհին, վարորդներից մեկը մահացել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 30-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34RT672 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` շրջվել է: 
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացման ճանապարհին մահացել է: