25-12-2014 09:19

Երևան-Էջմիածին ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ է մահացել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել հանդիպակած պատին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը: