Բավ է պառակտվել
19-10-2015 10:14

Վթար Մեղրի-Ագարակ ճանապարհին, վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից 6 մետր հեռու

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-C» մակնիշի 25 UL 047 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 4 մետր): 
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդ՝ 1942 թ. ծնված Ա. Գ.-ի դին հայտնաբերել են իր ավտոմեքենայից մոտ 6 մետր հեռավորության վրա. վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: