Բավ է պառակտվել
07-12-2015 10:26

Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Եղվարդ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ կամրջի մոտ, «Մերսդես-C180» մակնիշի 34QF105 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Մ. ծնված 1981թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 3 մ). տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը: