Բավ է պառակտվել
22-12-2014 09:43

Վթար Սևան–Գավառ ավտոճանապարհին

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 05.53-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Լճաշեն-Չկալովկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան – Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 08 TT 323 պետհամարանիշով (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1974թ.) մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը (մոտ 5մ), ինչից Ա.Գ.-ը և ուղևոր Ռ. Ս.-ը (ծնվ.1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: