Բավ է պառակտվել
24-12-2015 09:25

Ավտովթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Վրաստանի քաղաքացին տեղում մահացել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20.46-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում գտնվող ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 14-րդ կմ-ում «Volkswagen Passat» մակնիշի FG 497 GF պ/հ (վարորդ Զ. Դ., ծնվ. 1974 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` 1981 թ. ծնված Մ. Ջ.-ը (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) տեղում մահացել է: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Զ. Դ.-ն, ուղևորներ՝ 1956 թ. ծնված Կ. Չ.-ն (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) և 1981 թ. ծնված Մ. Ջ.-ն (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: