Բավ է պառակտվել
13-12-2014 13:00

Վթար Թբիլիսի - Նոյեմբերյան ճանապարհին

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում դեռեւս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսի – Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Մարնեուլի քաղաքի մոտակայքում, բախվել են «Նիսսան» մակնիշի 34 DU 628 համարանիշի (վարորդ Դ. Մ.) եւ «Մերսեդես» մակնիշի MHL 777 համարանիշի ավտոմեքենաները: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Նիսսան» մակնիշի ուղեւորներ 66-ամյա Ն. Հ.-ն եւ 66-ամյա Հ. Ն.-ն հոսպիտալացվել են Մարնեուլիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: