Բավ է պառակտվել
08-09-2015 10:05

Սևան-Գավառ ճանապարհին «Լենդ Ռովեր»-ը ընկել է Սևանա լիճը

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 03:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ` 1989 թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ.-ն տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան: