22-08-2014 16:50

Այս պահի դրությմաբ Երևանի հանրակրթական դպրոցներ ընդունվել է 10 500 1-ին դասարանցի

Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ դպրոցները ողջ մանկավարժական կազմով պատրաստվում են նոր ուսումնական տարվան: «Այս օրերին շատ կարևոր հարց է դպրոցականներին դասագրքերով ապահովվելու խնդիրը: Նրա հաղորդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս 1-ինից 4-րդ դասարանների բոլոր աշակերտները իրենց դասագրքերը ստանում են անվճար»,-նշեց ոլորտի պատասխանատուն և հավելեց, որ դպրոցներում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում: Որևէ խնդիր չկա այս պահին, որը լուծման անհնարինության ունենա; «Այս տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում 1-ին դասարանցիների ընդունելության 10 500 դիմում արդեն կա, բայց վերջին օրերին ավելի ակտիվ է լինում ընդունելությունը»,-փոխանցեց տիկին Սողոմոնյանը: Անրադառնալով նախադպրոցական հաստատություններին, բանախոսն ընդգծեց ասելով թե  այստեղ շարունակվում է լայնածավալ գույքային ծրագիր իրականացվել, որի արդյունքում մանկապարտեզներն ապահովվել են համապատասխան տեխնիկայով և գույքով:վ