12-02-2015 09:22

Հայաստանի ճանապարհները ծածկված են մերկասառույցով

Փետրվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում և Սևանում ձյուն է տեղում: Սիսիանի շրջանի «Զանգեր» հատվածում, Սիսիան-Գորիս, Երևան-Սևան ճանապարհներին մինչև Հախսի հատվածը, Արթիկ-Ալագյազ հատվածում, ինչպես նաև Վարդյենյաց լեռնանցքում գրանցվել է մերկասառույց: Մարալի-Լանջիկ ճանապարհին՝ Թալինի շրջանում, ուժեղ մառախուղ է: Անցկացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: