Բավ է պառակտվել
26-02-2015 09:43

ՀՀ ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար

Փետրվարի 26-ին՝ 09:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում ( Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Ինչպես հայտնել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունից, հանրապետության ողջ տարածքում հաստատվել է առանց տեղումների եղանակ: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղի և ավազի միջոցով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: