Բավ է պառակտվել
03-12-2015 15:09

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ի դությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։