Բավ է պառակտվել
25-07-2016 09:24

Լարսի ավտոճանապարհը 20.00-ից կրկին կփակվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

o միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

o երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների

o ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: