Բավ է պառակտվել
27-08-2016 10:36

Հայաստանում հանգստյան օրերին անձրևոտ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 32-35 աստիճան:

 Երևանում՝ 27-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին 35-38 աստիճան կլինի,  իսկ գիշերային ժամերին Երևանում սպասվում է 19-22 աստիճան զրոյից բարձր: