10-10-2016 09:04

Եվս 5 օր՝ թավշյա աշունը վայելելու համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալով՝ հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-11-ը, ինչպես նաև 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ին էապես չի փոխվի, ցերեկը 11-ին և 12-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 28-29 աստիճան, հոկտեմբերի 11-ին՝ 26-27 աստիճան, 12-ին, 13-ին և 14-ին՝ 24-25 աստիճան տաքություն: Գիշերային ժամերին մայրաքաղաքում սպասվում 12-14 աստիճան տաքություն: