Բավ է պառակտվել
25-12-2014 16:09

Դողու Փերինչեքը ցինիկ հայտարարություն է արել Ջորջ Քլունիի կնոջ հետ կապված

Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող Ամալ Ռամզի Քլունիի հետ կապված ցինիկաբար վիրավորել է բոլոր քրիստոնյաներին։ Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Դողու Փերինչեքը, լսելով, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը պաշտպանելու է Ամալ Ռամզի Քլունին, ասել է. «Այդ տիկինը կարող է նիստին գալ, սակայն Հիսուսի կինն էլ գա, միեւնույնն է նրանք հաջողության շանս չունեն»։ Նշենք, որ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը ՄԻԵԴ-ում տեղի է ունենալու հունվարի 28-ին։ Հիշեցնենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։  Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է հայտնի խումբ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։