Բավ է պառակտվել
19-01-2016 16:12

Շառլ Ազնավուրի դուստրը խնդրանքով դիմել է Սերժ Սարգսյանին

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ հումորիստ Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու խնդրանքով, ով այժմ գտնվում է բանտարկության կիսաազատ ռեժիմում։ Վարդան Պետրոսյանն աշխատում է առավոտյան ժամը 8-ից մինչև 20-ը և վերադառնում է բանտ երեկոյան 20-ին ու այնտեղ է մնում մինչև առավոտյան ժամը 8-ը։ Այսօր լրանում է նրա բանտարկության 785-րդ օրը։ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Սեդա Ազնավուրը գրել է․

«Թանկագին Պարոն Նախագահ,

Քանի որ Դուք բարեկամն եք իմ հանրաճանաչ հայրիկի, որն այնքան ջանք է թափում Հայաստանի բարօրության համար, կարող էիք նրա դուստր ՍԵԴԱՅԻՆ երջանկացնել` ԱԶԱՏ արձակելով Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Չե՞ որ նա արդեն վճարել է իր պարտքը։ Անչափ շնորհակալ կլինեմ, եթե իմ խնդրանքն ընդունեք բարյացակամորեն։

Խորին հարգանքներս Ձեզ ու Ձեր հրաշալի ընտանիքին։

Սեդա Ազնավուր»։